Գերմանիան ԱՄՆ-ին խնդրում է պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ

11:41   13 Դեկտեմբեր 2019    544

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը խնդրել է ԱՄՆ-ին պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Handelsblatt-ը:

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ արդեն բանակցություններ են տարվում Վաշինգտոնի հետ, որպեսզի ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չկիրառի Ռուսաստանի նկատմամբ: Բեռլինը մերժում է միջամտությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ամբողջ Եվրոպայի վրա:

Մաասի խոսքերով, միայն Եվրամիությունը կարող է որոշել իր էներգետիկ քաղաքականության հարցերը, իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրական միջամտություն կլինեն Եվրոպայի գործերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները