«Տոնի՛ր, Բորի՛ս». Թրամփը Ջոնսոնին շնորհավորել է

11:53   13 Դեկտեմբեր 2019    294

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ շնորհավորելով ձայների մեծամասնությունը ստացած Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին:

«Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Բրեքզիթ»-ից հետո նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում:

Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,-գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները