Իսլամաբադի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մեկ ուսանող, վիրավորվել՝ 13-ը

12:00   13 Դեկտեմբեր 2019    256

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի Միջազգային իսլամական համալսարանում հրաձգության հետևանքով մահացել է մեկ ուսանող, վիրավորվել՝ 13-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն` ուսանողների երկու խմբեր չեն կարողացել հանրային ելույթների համար նախատեսված տարածքը բաժանել, ինչի հետևանքով ծեծկռտուք է սկսվել:

Համալսարանի տնօրինության միջամտությունից հետո ուսանողները ցրվել են, սակայն ավելի ուշ կրկին հանդիպել են` այս անգամ օգտագործելով հրազեն:

Հիվանդանոց հասցված վիրավորների վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իրավապահները պատահարի առնչությամբ համալսարանի հանրակացարանում խուզարկումներ են իրականացնում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իսլամաբադ  


Վերնագիրի այլ պիտակները