Apple-ը գնել Է Spectral Edge ֆիրման, որը լուսանկարների որակի բարելավման մեթոդներ Է մշակում

21:44   14 Դեկտեմբեր 2019    452

Apple ամերիկյան կորպորացիան ձեռք Է բերել Spectral Edge բրիտանական ֆիրման. նրա մշակումները կարող են թույլ տալ բարելավել լուսանկարների որակը, որոնք անում են սմարթֆոնների օգնությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել Է The Verge ճյուղային ինտերնետ-պորտալը:

Ինչպես նշում Է պորտալը, Spectral Edge-ի աշխատակիցները զբաղվում են լուսանկարահանելիս ստանդարտ լինզաների ու ինֆրակարմիր ճառագայթների միջոցով ստացված տվյալների մշակման եւ նկարների համատեղման մեթոդների կատարելագործմամբ: Պորտալի աշխատակիցներն արձանագրում են, որ նշված տեխնոլոգիաները, մասնավորապես, թույլ են տալիս անել այնպիսի լուսանկարներ, որոնցում գույներն ավելի հագեցած են:

Հրապարակման մեջ ընդգծվում Է, որ արտադրողները ներկայում մեծ ուշադրություն են հատկացնում սմարթֆոնների խցիկների կատարելագործմանը: Spectral Edge-ի մշակումները Apple-ին կարող են թույլ տալ ստանալու որոշակի առավելություն:

Պորտալն արձանագրում Է, որ առայժմ պարզ չԷ, թե Apple-ն հատկապես ինչպես Է օգտվելու բրիտանական ֆիրմայի տեխնոլոգիաներից: Գործարքի արժեքը չի հրապարակվում: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,2 տրլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները