Samsung-ը հայտարարել Է 1 մլն Galaxy Fold վաճառելու մասին

22:13   14 Դեկտեմբեր 2019    817

Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնի վաճառքները գերազանցել են 1 միլիոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել Է TechCrunch պորտալը, դեկտեմբերի 12-ին կայացած TechCrunch Disrupt Berlin խորհրդաժողովում հայտնել Է Samsung Electronics-ի նախագահ Յանգ Սոնը:

«Մեկ միլիոն մարդ Է ցանկացել օգտվել 2 հազար դոլար արժողությամբ այդ հեռախոսից»,-նշել Է Յանգ Սոնը: Մինչդեռ սպասվում Էր, որ կհաջողվի իրացնել մոտավորապես 500 հազար սարք, նշում Է TechCrunch-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ Samsung-ը 2020 թվականին պլանավորում Է վաճառել 6 մլն Galaxy Fold:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները