Թուրքիան եւ ՌԴ-ն մոտ են լրացուցիչ Ս-400-ների մատակարարման համաձայնագրի կնքմանը. Bloomberg

16:28   13 Դեկտեմբեր 2019    319

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը դեկտեմբերի 13-ին հայտարարել Է, որ Անկարան եւ Մոսկվան մտադիր են համաձայնագիր ստորագրել զենիթահրթիռային համակարգերի տարրերի համատեղ արատդրության վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

«Եզրափակիչ մանրամասների համաձայնեցումից հետո մենք կստորագրենք Թուրքիայում (համակարգերի) համատեղ արտադրությանը կամ Էլ որոշակի տարրերի համատեղ արտադրությանը վերաբերող համաձայնագիր»,- ասել Է Դեմիրը:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը նաեւ կնախատեսի «տեխնոլոգիաների հանձնում»: Նաեւ Անկարայում հայտնել են, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մոտ են լրացուցիչ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համաձայնագրի կնքմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները