Թուրքմենստանը արգելել է կոռուպցիայի համար դատապարտվածների համաներումը

16:44   13 Դեկտեմբեր 2019    353

Թուրքմենստանի իշխանությունները որոշել են ներման և համաներման ակտեր չկիրառել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների գործով դատապարտվածների համար, ուրբաթ հաղորդել է ռուսալեզու «Չեզոք Թուրքմենստան» թերթը:

Թուրքմենստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքը ստորագրվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից և հրապարակվել տպագիր մամուլում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները