Ջուլիան Ասանժի հայրը օգնություն է խնդրել Մերկելից

19:20   13 Դեկտեմբեր 2019    458

Մեծ Բրիտանիայում ազատազրկման դատապարտված Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը օգնության համար դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

«Անգելա Մերկելը կարող է աշխարհում ամենալավ գործն անել, եթե նա անի այն, ինչ արեց Բարաք Օբաման Չելսի Մենինգի համար, եթե նա օգնի դադարեցնել իմ որդու նկատմամբ քրեական հետապնդումը»,- հայտարարել է Ջոն Շիպթոնը Kölner Stadtanzeiger պարբերականին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է պարբերականը, Ասանժի հայրը մասնակցել է Քյոլնի համալսարանում տեղի ունեցած բանավիճային միջոցառմանը: 48-ամյա Ասանժը ազատազրկումը կրում է Լոնդոնի մերձակայքում գտնվող հատկապես վտանգավոր հանցագործների համար նախատեսված Բելմարշ բանտում:

Մայիսի 1-ին բրիտանական դատարանը նրան դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության: Փետրվարին կսկսվեն Ասանժի ԱՄՆ-ին հնարավոր արտահանձնման վերաբերյալ լսումները, որտեղ նրան ցանկանում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերաբերյալ հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները