Երիտասարդը հոսպիտալացվել է աղջկա հարվածից հետո

20:21   13 Դեկտեմբեր 2019    340

Չինաստանի Գուանչժոու նահանգի բնակիչ երիտասարդ տղան տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ աղջիկը հարվածել է նրան։

Այս մասին հայտնում է AsiaOne-ը։ Նրա մոտ եղել են կրծքավանդակի ցավեր եւ շնչարգելություն։ Տղան հարվածը ստացել էր որովայնի շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ստուգումները ցույց են տվել, որ տղայի մոտ կրծքավանդակի հետ կապված բնական արատ կա, իսկ հարվածի ժամանակ օրգանների տեղաշարժ է եղել։ Անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։

Երիտասարդն այժմ անցնում է համապատասխան բուժում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները