Իլոն Մասկը պատրաստվում է մարիխուանայի սերմերը Միջազգային տիեզերակայան ուղարկել

21:08   13 Դեկտեմբեր 2019    362

Միլիարդատեր Իլոն Մասկը պատրաստվում է իրեն պատկանող Space X ավիատիեզերական ընկերության Dragon կապսուլով մարիխուանայի սերմերը դեպի Միջազգային տիեզերակայան ուղարկել:

Ինչպես նշում է thesun.co.uk-ը, արտասովոր բեռը ՄՏԿ կուղարկվի 2020թ. մարտին: Աղբյուրը մանրամասնում է, որ մարիխուանան ուղարկելու գաղափարը Մասկինը չէ, այլ Front Range Biosciences ագրոտեխնիկական ընկերությանը, որը ցանկանում է բույսի սերմերը 30 օր պահել ՄՏԿ-ի ինկուբատորում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետև դրանք կրկին Երկիր կուղարկվեն, և ընկերության մասնագետները կփորձեն պարզել՝ ինչ ազդեցություն է թողել դեպի տիեզերք ճամփորդությունը սերմերի վրա: Հիմնական նպատակը գենետիկ մուտացիաների հայտնաբերումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները