«Այս մարդիկ ոսկի են, նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել». Լուկաշենկոն

17:29   13 Դեկտեմբեր 2019    319

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր կարծիք է հայտնել Բելառուսում ապրող մահմեդականների մասին, որոնց թիվը մոտ 7000 է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է interfax.by կայքը:

«Այս մարդիկ (բելառուս մահմեդականները) ոսկի են: Նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել: Երբե՛ք»,-հայտնել է Լուկաշենկոն Բելառուս այցելած Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովին:

Ի պատասխան Միննիխանովը վստահեցրել է. «Եվ հուսախաբ չեն էլ անի»:

«Մեզ մոտ մահմեդականներին չեն նեղացնում»,-ընդգծել է Լուկաշենկոն:

«Ընդհակառակը, շատերը պետք է նախանձեն նման պայմաններին»,- հավելել է նա:

Թաթարստանի նախագահը հանդիպել է Բելառուսի թաթարական համայնքի ակտիվիստների հետ: Միննիխանովը նշել է, որ Բելառուսում ապրում է 7000-ից ավելի թաթար, որոնք գոհ են երկրի առաջընթացից և միևնույն ժամանակ պահպանել են իրենց ինքնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները