Իտալիայում օդերևութաբանական վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել

21:07   13 Դեկտեմբեր 2019    366

Այսօր` դեկտեմբերի 13-ին, Իտալիայի մի շարք շրջաններում հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ և տեղացիների համար անսովոր ցուրտ եղանակ է հաստատվել, ուստի Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ` Կամպանիա, Տոսկանա և Սարդինիա շրջաններում օդերևութաբանական վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հռոմում և Նեապոլում փակվել են դպրոցներ ու մանկական հաստատություններ, հանրային զբոսայգիներ ու գերեզմանատներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին սոցիալական ցանցերի միջոցով դիմել է հայրենակիցներին՝ խնդրելով առավելագույնս սահմանափակել քաղաքով տեղաշարժը և հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից:

«Մեզ համար մեր երեխաների և բոլոր քաղաքացիների անվտանգությունն առաջնային է», - նշել է նա:

Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը նույնպես հանդես է եկել քաղաքաբնակներին ուղղված նմանատիպ կոչով:

Հինգշաբթի օրվանից Հռոմում և Միլանում գործում են քաղաքային օպերատիվ կենտրոններ, որոնց մասնագետները վերահսկում են իրավիճակի զարգացումը և անհապաղ միջոցներ են ձեռնարկում ՝ կանխելու վատ եղանակի բացասական հետևանքները: Փորձագետները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրևները ստորգետնյա ջրերի ռեժիմի խանգարման կարող են հանգեցնել և դրանով մի շարք շրջաններում հիդրոերկրաբանական սպառնալիքների պատճառ դառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները