Դեկտեմբերի 13-ին «Սքայ նյուս» հեռուստաալիքի եթերում Սոումսն իր կուսակիցներին շնորհավորել է դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորությունում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Դա ցնցող հաղթանակ է, որը զգալիորեն գերազանցում է ցանկացած արդյունք, որը ես նույնիսկ հեռավոր կերպով հնարավոր էի համարում:
Կարծում եմ, որ դա վարչապետ Ջոնսոնի անձնական փառահեղ հաղթանակն է, և ես նրա առջև հանում եմ գլխարկս»,- ասել է Սոումսը, որը սեպտեմբերին, Ջոնսոնի որոշմամբ, վտարվել էր Պահպանողական կուսակցության շարքերից, բայց հետագայում հետ էր ընդունվել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ