Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման է նշել

22:24   13 Դեկտեմբեր 2019    383

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն է։

«Առանց խաղաղության ոչ մի զարգացում չի կարող լինել: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր պայմաններով, այսինքն՝ Ուկրաինային տարածքների ու մեր մարդկանց վերադարձմամբ»,-գրել է Զելենսկին «Նովոյե վրեմյա» հանդեսի հատուկ թողարկման սյունակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ տեղում Զելենսկին դրել է «արդյունավետ ինստիտուտները եւ բոլորի համար խաղի թափանցիկ կանոնները», ինչին դասել է «կոռուպցիայի նկատմամբ հաղթանակը եւ արդար դատարանները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

Երրորդ պայմանը նա համարել է ներդրումների ներգրավումը, ինչի համար կպահանջվի «վերացնել անանցանելի արգելքները եւ անհարկի կարգավորումները, որոնք արգելակում են բիզնեսի զարգացումը», չորրորդը՝ որակապես այլ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ճանապարհները: «Սա այն ամենն է, ինչն օգնում է մարդուն՝ ապրել ու հաջողության հասնել Ուկրաինայում:

Բժշկական ու կրթական, թվային ու էներգետիկական, ֆինանսական ու կոմունալ ենթակառուցվածքը»,-հավելել է նախագահը:

Հինգերորդ բաղադրիչը Զելենսկին համարում է ժողովրդի իշխանությունը երկրում, ընդ որում՝ «ոչ դեկլարատիվ, այլ իրական»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները