Բացահայտվել են ՌԴ-ի և Թուրքիայի միջև С-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի մանրամասները

10:12   14 Դեկտեմբեր 2019    436

Թուրքական պաշտպանական արդյունաբերության աղբյուրը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում բացահայտել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև С-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի մանրամասները:

Նշվում է, որ Անկարային ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրը ենթադրում է դրանց համատեղ արտադրություն և տեխնոլոգիաների փոխանցում: Գործակալության զրուցակցի խոսքերով, փաստաթուղթը բաղկացած է երկու մասից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին խմբաքանակն արդեն հանձնվել է Թուրքիային, այժմ ընթանում է վերապատրաստում, իսկ ապրիլին համալիրները կանցնեն մարտական հերթապահության: Դրանք ամբողջությամբ արտադրվել են Ռուսաստանում: Աղբյուրը հստակեցրել է, որ համատեղ արտադրության հետ կապված բանակցությունները վերաբերում են C-400-ի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը:

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին հայտարարել է, որ Անկարան, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերի ռուսական С-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը: Նա նշել է, որ դրանց ձեռքբերման ամսաթիվը տեխնիկական խնդիր է: Նոյեմբերին «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ C-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի կնքումը սպասվում է 2020 թ.-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները