Լուժկովի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին

11:04   14 Դեկտեմբեր 2019    364

Մոսկվայի նախկին քաղաքապետ 83-ամյա Յուրի Լուժկովը մահացել է սրտի վիրահատության ժամանակ բժիշկների սխալի հետրևանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրել է լրագրող Անդրեյ Կարաուլովը ֆեյսբուքյան իր էջում:

Լրագրողը մեղադրել է վիրաբույժին: Ըստ նրա՝ նախքան մահը Լուժկովի սիրտը պետք է կրկին ստենդավորեին: Սկզբում Լուժկովը զանգահարել է Վիեննայի հիվանդանոց, որտեղ առաջին անգամ ստենդավորել էին նրա սիրտը, սակայն այնտեղ նրան չեն կարողացել ընդունել բազմաթիվ հաճախորդների գրանցման պատճառով: Դրա համար էլ նա մեկնել է Մյունխեն՝ շտապ վիրահատվելու:

Լրագրողի կարծիքով՝ եթե այդ շտապ վիրահատությունը տեղի չունենար, միգուցե Լուժկովը շարունակեր ապրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուժկով  


Վերնագիրի այլ պիտակները