Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան», վկայակոչելով Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունը։
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ գտնվում է Գախարիան երկօրյա պաշտոնական այցով։ Վրաստանի վարչապետը հանդիպել է նաեւ Ուկրաինայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Հատկապես ուշադրության կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք միտված են եվրաատլանտյան ինտեգրացիային եւ անվտանգության մարտահրավերներին։
Ռազմավարական խորհուրդը աշխատելու է չորս ուղղություններով՝ քաղաքական, առեւտրա-տնտեսական, մշակութային-հումանիտար եւ պաշտպանական-անվտանգային։ Ըստ ուղղությունների երկկողմ համընդգրկուն գործակցությունը համակարգվելու է ոլորտային նախարարների կողմից։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ուկրաինա
Վրաստան