Մեքսիկայում հայտնաբերել են ավելի վաղ առևանգված չորս ոստիկանների մարմինների մասերը

11:31   14 Դեկտեմբեր 2019    441

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են կենտրոնական Գուանահուատո նահանգում ոստիկանների մարմիններով պարկեր հայտնաբերելու մասին, որոնք առևանգվել էին Վիլյագրան քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չորեքշաբթի հայտնաբերված մարմնի մասերը պատկանում են այն սպաներին, որոնք առևանգվել են հանցավոր խմբի կողմից՝ Վիլյագրանի իրավապահ մարմինների օբյեկտների վրա հարձակումից հետո»,- հայտնել է նահանգի անվտանգության հարցերով հանձնակատար Սոֆիա Ուեթ Լոպեսը:

Հանձնակատարի խոսքով՝ հայտնի չէ, թե ով է պատասխանատու չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման համար: Ուժային կառույցների շենքի վրա հարձակման ընթացքում սպանվել է երեք իրավապահ, դատավորը և ևս չորս ոստիկան գերեվարվել են:

Ավելի ուշ հարձակվողներն ազատ են արձակել գերեվարված դատավորին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները