123 թվիթ՝ 24 ժամվա ընթացքում: Թրամփը անձնական ռեկորդ է սահմանել Twitter-ում. լրատվամիջոցներ

13:19   14 Դեկտեմբեր 2019    247

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ից օգտվելու անձնական ռեկորդ է սահմանել, հաղորդում է The Hill-ը:

Համաձայն պարբերականի հաշվարկի՝ Թրամփը հինգշաբթի Twitter-ի օգտագործման անձնական ռեկորդ է սահմանել մեկ օրվա ընթացքում՝ պաշտոնը ստանձնելու պահից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը մեկ օրում 123 թվիթ կամ ռեթվիթ է արել: Նախորդ ռեկորդը Թրամփը սահմանել էր մի քանի օր առաջ՝ մեկ օրում 105 թվիթ անելով:

Թրամփի թվիթների և ռեթվիթների մեծ մասը վերաբերում էր Կոնգրեսի իրավական կոմիտեում իմպիչմենթի լսումներին: Թվիթերներն ուղղված էին դեմոկրատների դեմ և քննադատական բնույթի էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները