Մեստիա (Սվանեթի) գյուղում գտնվող նստավայրը վաճառվել է նախնականից 308 տոկոսով ավելի բարձր գնով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Գործարքը կայացել է «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է պետական օբյեկտների սեփականաշնորհում՝ աճուրդի միջոցով: Նոր սեփականատերը Aigvinis Sahli մասնավոր ընկերությունն է:
Նախագահի նստավայրը կառուցվել է 2011 թ.-ին և հայտնի չէ, արդյոք Սահակաշվիլին կարողացել է օգտվել դրանից, քանի որ 2012-ին նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում: Մեկ տարի անց լրացել է Սահակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Վրաստան
Սահակաշվիլի