Վանուատուի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
14:05
14 Դեկտեմբեր 2019
264
Խաղաղ օվկիանոսի Վանուատու Հանրապետության ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտոդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.57-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սոլա քաղաքից 49 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: