Մեծ Բրիտանիայում ցույցեր են՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների. VIDEO

14:26   14 Դեկտեմբեր 2019    246

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Guardian News-ը:

Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ:

Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ:

Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից Ջերեմի Քորբինի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունը՝ 203-ը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները