Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել

14:14   14 Դեկտեմբեր 2019    428

Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 զինվոր սպանվել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և ավելի ուշ տեղեկություններ կտանք»,- հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ի «Թվիթեր«-ի պաշտոնական էջը:

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները