Թրամփը Wall Street Journal թերթին մեղադրել է Չինաստանի հետ առևտրային գործարքի վերաբերյալ ստահոդ հոդված հրապարակելու մեջ

15:21   14 Դեկտեմբեր 2019    307

ԱՄՆ-ի նախագահը Wall Street Journal թերթին մեղադրել է Չինաստանի հետ առևտրային գործարքի վերաբերյալ ստահոդ հոդված հրապարակելու մեջ՝ հայտարարելով, որ հրատարակության հոդվածը «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։

Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Twitter-ում։ «The Wall Street Journal-ի պատմությունը Չինաստանի հետ գործարքի վերաբերյալ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, հատկապես մաքսատուրքերի մասով. ստահոդ լուրեր»,- գրել է Թրմափը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը ուրբաթ հնարավոր է՝ ստորագրեն երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի նախագիծը:

Բացի այդ, Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ամերիկյան կողմի բանակցողներն առաջարկել են չինական ներմուծման համար 360 մլրդ դոլարի չափով մաքսատուրքերի նվազում: Նաև առաջարկվել է չեղարկել դեկտեմբերի 15-ին նախատեսված տուրքերը, դրա դիմաց Պեկինը պետք է կատարի մի շարք պահանջներ, այդ թվում՝ Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական և այլ ապրանքների գնման ավելացում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները