Եգիպտոսում պաշտոնապես բացվել է Շարմ Էլ Շեյխի և Հուրգադայի միջև ծովային հաղորդակցությունը

15:47   14 Դեկտեմբեր 2019    292

Եգիպտոսում պաշտոնապես բացվել է Շարմ Էլ Շեյխի և Հուրգադայի միջև ծովային հաղորդակցությունը:

Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ Բարձր արագությամբ ընթացող լաստանավով երկու քաղաքների միջև ուղևորությունը տևում է 2,5-ից մինչև 3 ժամ, մինչդեռ ցամաքային հաղորդակցությամբ այդ տևողությունը հասնում էր 8 ժամի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եգիպտոսի տրանսպորտի նախարար Կամել Ալ Վազիրի խոսքով՝ երկու քաղաքների միջև ծովային հաղորդակցության ստեղծումը նոր զբոսաշրջային ծրագրերի զարգացման ծրագրի մի մասն է, քանի որ ծովային տրանսպորտը կմիացնի հիմնական առողջարանային գոտիները։

Ըստ հաղորդման՝ մեծահասակների համար մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 70 դոլար է, երկկողմանի ուղևորության դեպքում ՝ 110 դոլար։ Մինչդեռ տեղական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները թերահավատ են, որ այն պահանջարկ կունենա օտարերկրացիների մոտ, քանի որ գները չափազանց բարձր են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները