Սպիտակ տունը սահմանափակել է Թրամփի հեռախոսազանգերին հասանելիություն ունեցող մարդկանց թիվը

16:12   14 Դեկտեմբեր 2019    313

Սպիտակ տունը սահմանափակել է այն մարդանց թիվը, ովքեր կարող են լսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ երկրների առաջնորդների հեռախոսազրույցները:

Այս մասին հայտնում է CNN-ը: Նման որոշում է կայացվել տեղեկատվության արտահոսքից խուսափելու համար: Հիմա Թրամփի հեռախոսային խոսակցությունները կարող են լսել միայն վարչակազմի այն աշխատակիցները, ովքեր իրենց պաշտոններին են նշանակվել անմիջապես ամերիկյան առաջնորդի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցակը կազմել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը: Հեռախոսազրույցներին հասանելիություն ունեցող մարդկանց թվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ռոբերտ Օ'Բրայենը և նրա տեղակալ Մեթ Փոթինգերը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենին և նրա տեղակալ Ռոբ Բլերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները