Ջոն Լենոնի ակնոցն աճուրդում վաճառվել է 183 հազար դոլարով

17:57   14 Դեկտեմբեր 2019    281

Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի կլորավուն, ոսկե շրջանակով ակնոցն աճուրդում վաճառվել է 137․5 հազար ֆունտով (մոտ 183 հազար դոլար)։

Այս մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Լենոնը Oliver Goldsmith բրենդի ակնոցը ստացել էր այն ժամանակ, երբ պատրաստվում էր 1966 թվականին թողարկված Ռիչարդ Լեսթերի «Ինչպես հաղթեցի պատերազմը» ֆիլմում դերակատարման։ Որոշ ժամանակ անց ակնոցը սկսել է ասոցացվել երաժիշտի կերպարի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոն-Լենոն   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները