Ալ-Բաշիրի նկատմամբ առաջին որոշումը կայացվել է Խարթումի դատարանի հատուկ նիստի ժամանակ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նախկին նախագահի նկատմամբ ազատազրկամն ժամկետը կրճատվել է 10-ից մինչև երկու տարի՝ կապված նրա մեծ տարիքի հետ: Սուդանի նախկին նախագահը 75 տարեկան է։
Սուդանը 30 տարի ղեկավարած ալ-Բաշիրը հեռացվեց իշ-անությունից 2019 թվականի ապրիլի 11-ին՝ երկրում տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված տարիներ տևած ցույցերի ֆոնին զինվորականների կատարած հեղաշրջման արդյունքում: Այդ ժամանակ բանակն իր ձեռքը վերցրեց երկրի ղեկավարումը՝ ստեղծելով ժամանակավոր ռազմական խորհուրդ, լուծարելով խորհրդարանը և կասեցնելով սահմանադրության գործող կարգը:
Շուտով Օմար ալ-Բաշիրին մեղադրեցին կոռուպցիայի մեջ: Նրա տանը գտել էին խոշոր գումար՝ տարբեր արժույթներով, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում էր 100 միլիոն դոլարը:
75-ամյա նախկին նախագահի նկատմամբ դատական պրոցեսը սկսվել է օգոստոսի 19-ին: Այդ ընթացքում տեղի է ունեցել 10 նիստ: Արդյունքում ալ-Բաշիրը խոստովանել է իր կոռուպցիոն գործունեությունն ու կատարած փողերի լվացումը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ