Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել

18:13   14 Դեկտեմբեր 2019    283

Բելգորոդում, դպրոցական աղջկան, որի վճարման քարտը չի աշխատել երթուղայինում, ստիպել են մուրացկանություն անել՝ տոմսի գումարը վճարելու համար:

15-ամյա աղջկա մոր խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Աղջիկը փորձել է վճարել քարտով, սակայն տերմինալի անսարքության պատճառով քարտը չի աշխատել: Կանխիկ գումար աղջիկը չի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարորդը, տեսնելով, որ աղջիկը չի կարողանում վճարել, փակել է դռները, անջատել է շարժիչը և ստիպել է աղջկան գլխարկը ձեռքին անցնել սրահով և ուղևորներից գումար հավաքել: Ի վերջո, ուղևորուհիներից մեկը աղջկա համար տոմս է գնել:

Սա այս քաղաքում նմանատիպ առաջին դեպքը չէ: Մի քանի անգամ վարորդները փակել են դռները և չեն թողել ուղևորներին դուրս գալ՝ խափանված տերմինալի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները