ԱՄՆ-ը ունի տեխնոլոգիա, որը կարող է մարդուն աշխարհի մի ծայրից մյուսը հասցնել ընդամենը 1 ժամում

18:25   14 Դեկտեմբեր 2019    322

Միացյալ Նահանգները հեղափոխական տեխնոլոգիա ունեն, որը թույլ է տալիս մարդուն աշխարհի մի ծայրից մյուսը հասնել ընդամենը մեկ ժամում:

Այս մասին հայտնում է The Drive-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիացիոն հրամանատարության նախկին հրամանատար Ստեֆան Քվասթի նոյեմբերին արված հայտարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քվանթի խոսքով, ինքը 33 տարի աշխատել է այն գիտնականների հետ, որոնք զբաղվել են այդ անհավանական տեխնոլոգիայի մշակմամբ:

Հատկանշական է, որ 2018թ-ին SpaceX ամերիկյան ընկերության նախագահ Գվին Շոթվելը հայտարարել էր, որ Big Falcon Rocket տրանսպորտային համակարգը, որը կարող է գրեթե 1 ժամում մարդուն հասցնել աշխարհի ցանկացած կետ, գործարկվելու է 10 տարվա ընթացքում : Թռիչքի տոմսն արժենալու է մի քանի 1000 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները