Օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել: Խորհրդարանն ստացել է փաստաթուղթը և փոխանցել այն ղեկավարությանը՝ քննարկման համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
2015 թվականին Ուկրաինայի սահմանադրական դատարանն իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող: Բացի այդ, դատարանը սահմանել էր սահմանադրական նորմ այն մասին, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններն իրականացվում են առանձին օրենքով:
Այդ նույն ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել սահմանադրության մի քանի ուղղումներ, ըստ որոնց՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի քանի շրջաններում ինքնակառավարման հատուկ համակարգ պետք է սահմանվի, առանց այդ շրջաններին հատուկ կարգավիճակ տալու:
Բարձրագույն Ռադան ձայների մեծամասնությամբ ընդունել էր որոշում՝ նախագահական այս ծրագիրն ուղարկել սահմանադրական դատարանի ստուգմանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ