Պետերբուրգում փրկել են երեխային, ում մայրը ցանկացել է դուրս նետել պատուհանից

19:02   14 Դեկտեմբեր 2019    226

Սանկտ Պետերբուրգում ոստիկանը փրկել է երկամյա մի աղջկա, որին մայրը ցանկացել է նետել հինգերորդ հարկում գտնվող պատուհանից։ Այս մասին հայտնում է քաղաքի և Լենինգրադի մարզի ներքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրություն այն մասին, որ մի կին Կարավաևսկայա փողոցի թիվ 41 հասցեում հինգերորդ հարկի պատուհանից իրեր է դուրս նետում և գրկին փոքրիկ աղջկան է պահում, ոստիկանության բաժին ստացվել է առավոտյան ժամը յոթին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անհապաղ դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները և շրջանի ոստիկանության ծառայողը, որը վազել և կանգնել է պատուհանների տակ՝ փորձելով բռնել կամ մեղմել հարվածը երեխայի անկման դեպքում:

«Կինը մտադրություն է հայտնել աղջկան պատուհանից նետելու, որպեսզի նրան հրեշտակ դարձնի: Վստահ լինելով, որ ներքևում տեղադրվել են անվտանգության սարքավորումները, տեղամասային ոստիկանության 28-ամյա լեյտենանտ Նաիլ Իսլամովը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ միասին մտել է կնոջ բնակարանը, որտեղ նա կարողացել է կնոջ ձեռքից վերցնել երկու տարեկան երեխային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կինը բժիշկների հսկողության տակ է, իսկ փոքրիկը և նրա 12-ամյա եղբայրը գտնվում են սոցիալական խնամքի կենտրոնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները