Հոլիվուդում հայտնի է դարձել տասնամյակի ռեժիսորը

19:25   14 Դեկտեմբեր 2019    233

Դենի Վիլնյովը տասնամյակի ռեժիսոր է ճանաչվել հոլիվուդյան կինոքննադատների ասոցիացիայի կողմից:

Անցած տասը տարիների ընթացքում Դենի Վիլնյովը նկարահանել է վեց գեղարվեստական կինոնկար՝ «Հրդեհներ», «Գերիներ», «Թշնամին», «Մարդասպան», «Ժամանում» և « Blade Runner 2049», որոնցից հինգը առաջադրվել են «Օսկար»-ի, և նրանցից երկուսին շնորհվել է հեղինակավոր մրցանակ՝ «Ժամանում»՝ լավագույն ձայնային խմբագրման համար և «Blade Runner 2049», որը ստացել է Ակադեմիայի մրցանակը լավագույն կինեմատոգրաֆիայի և լավագույն տեսողական էֆեկտների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները