Էլթոն Ջոնի Your Song երգի սևագիրը վաճառվել է 240 հազար դոլարով

19:44   14 Դեկտեմբեր 2019    266

Էլթոն Ջոնի «Your Song» երգի բառերով առաջին ձեռագիրը վաճառվել է 240 հազար դոլարով:

Տեքստը գրել է հեղինակը՝ Բեռնի Թոփինը, որի հետ Էլթոն Ջոնին կապում է տասնամյակների սերտ համագործակցությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վաճառողը Թոփինի նախկին կինը՝ Մաքսին Ֆիբելմանն է, որը ժամանակին ոգեշնչել է երգչին Tiny Dancer կոմպոզիցիան ստեղծելիս:

Ինքը՝ Էլթոն Ջոնը, հիշեցրել է, որ 1970-ին իրենից ընդամենը մի քանի րոպե պահանջվեց կոմպոզիցիան և երաժշտությունը ստեղծելու համար, որի արդյունքում բրիտանական չարթերում այն գրավեց յոթերորդ հորիզոնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները