Ֆիլիպինցի աղջիկը 3 ոսկե մեդալ է շահել՝ մրցավազքի մասնակցելով իր ինքնաշեն «մարզակոշիկներով»

20:09   14 Դեկտեմբեր 2019    280

Ֆիլիպինների 11-ամյա բնակչուհի Ռեա Բուլոսը լավ վազորդ է, սակայն մարզակոշիկ չի ունեցել մրցավազքին մասնակցելու համար:

Դա, սակայն, չի խանգարել Ռեային. նա գտել է ելքը ստեղծված իրավիճակից: Աղջիկը որոշել է ինքնուրույն կոշիկ պատրաստել համար: Նա ոտնաթաթի շուրջը սովորական բժկական կպչուն սպեղանի է փաթաթել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքում նա իր իսկ պատրաստած «ոտնամաններով» կարողացել է մասնակցել երեք մրցույթի և շրջանցել է բոլոր մրցակիցներին 500, 800 և 1500 մետր երկարությամբ մրցավազքերում:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ արտասովոր կոշիկներով փոքրիկ վազորդուհու լուսանկարն արագ տարածվել է համացանցում: Օգտատերերը հայտնել են իրենց հիացմունքը, իսկ ոմանք էլ առաջարկել են մարզակոշիկներ գնել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները