ԱՄՆ-ում գողացել են Facebook-ի 29 հազար աշխատակիցների տվյալները

20:42   14 Դեկտեմբեր 2019    219

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, սակայն Facebook-ը սկսել է զգուշացնել աշխատակիցներին միայն մեկ օր առաջ:

Գողերը Facebook-ի հաշվապահի ավտոմեքենայից կոշտ սկավառակ են հափշտակել, որտեղ պահվում է ընկերության 29 հազար աշխատակիցների բանկային տվյալները: Այս մասին հայտնում է Bloomberg- ը ուրբաթ ՝ դեկտեմբերի 13-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կրիչներումպահպանվել են փաստաթղթեր, որտեղ նշված են եղել 29 հազար մարդկանց անուններ, ովքեր աշխատել են ընկերության համար 2018 թվականին: Տեեկացվել է նաև, թե որքան աշխատավարձ են ստացել: Բացի այդ, տրվել են նրանց բանկային հաշվի համարները, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության քարտերի համարների վերջին չորս թվանշանները: Տեղեկատվությունը գաղտնագրված չի եղել:

Facebook-ի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ աշխատակիցը իրավունք չունի կոշտ սկավառակը դուրս հանելու գրասենյակից: Նրա նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցառումներ:

Ընկերությունը նաև հավաստիացրել է, որ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները չեն եղել գողացված սկավառակների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները