Վերկա Սերդյուչկան երկարատև դադարից հետո նոր երգ է ներկայացրել

22:08   14 Դեկտեմբեր 2019    335

Ուկրաինացի հանրահայտ արտիստ Անդրեյ Դանիլկոն նոր երգ է ներկայացրել Վերկա Սերդյուչկայի կերպարում:

Երգը կոչվում է Make It Rain Champagne և կատարվում է անգլերենով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուկրաինացի կատարողը Սերդյուչկայի կերպարով հանդես է գալիս 1993 թվականից ի վեր: Այս ժամանակահատվածում նա ավելի քան 10 ստուդիական ալբոմ և 20-ից ավելի տեսահոլովակ է թողարկել:

2008 թվականին Դանիկլոն մասնակցել է Հելսինկիում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին և երկրորդ տեղը զբաղեցրել: Նա արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:

2018-ի ամռանը նա հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Վերկա Սերդյուչկայի կերպարից և հրաժեշտի համերգաշրջան է ներկայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները