Հնդկաստանում անկարգությունների ընթացքում այրվել է առնվազն հինգ գնացք և 15 ավտոբուս

22:25   14 Դեկտեմբեր 2019    257

Հնդկաստանում Քաղաքացիության մասին օրենքի նոր վարկածի ընդունման դեմ բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները Արևմտյան Բենգալիա նահանգում հրդեհել են հինգ գնացք և 15 ավտոբուս, որոնցից նախապես իջեցվել են ուղևորները:

NDTV հեռուստաալիքի՝ հատկապես ծանր իրավիճակ է զարգացել Մուրշիդաբադ շրջանում, որտեղ որոշ երկաթուղային կայարաններում ավերվել են տոմսարկղերը, իսկ աշխատակիցները ծեծի են ենթարկվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակում են ճանապարհներն ու երկաթգիծը, քարկոծում տրանսպորտային միջոցները, քարկոծում խանութները: Արևմտյան Բենգալիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ կոշտ միջոցներ կձեռնարկեն ապստամբների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները