Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը

22:48   14 Դեկտեմբեր 2019    364

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Երկրի ամենախոր իջվածքը:

Իջվածքի խորությունը կազմում է ծովի մակարդակից 3.5 կմ ցածր: Իջվածքն ունի 20 կմ լայնություն և 100 կմ երկարություն: Այն լի է սառույցով: Այս կետից ավելի խոր միայն օվկիանոսային իջվածքներն են գտնվում:

Մինչ այս հայտնագործությունը երկրագնդի ամենացածր կետը համարվում էր Մեռյալ ծովի ափամերձ հատվածը, որի խորությունը կազմում է 430 մետր ծովի մակարդակից ցածր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, այս հայտնագործությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես հետագայում կփոփոխվի Հարավային բևեռը: Գիտնականները ծրագրում են ուսումնասիրել մայրցամաքային ապարները և սառցադաշտի տակ առկա և նախկինում ուսումնասիրված լեռնաշղթաները, որոնք կարող են ազդել հալչող սառցադաշտերի հոսքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները