Չինաստանը կսկսի կյանքի համար պիտանի մոլորակների որոնումը

09:06   15 Դեկտեմբեր 2019    245

2030-ին Չինաստանը կսկսի Miin ծրագրի իրականացումը, որի նպատակը արևային համակարգից դուրս տիեզերքի ուսումնասիրությունն է և կյանքի համար պիտանի մոլորակներ գտնելը:

Այս մասին ասել է աերոտիեզերական գիտության և տեխնոլոգիաների չինական կորպորացիայի (CASC) գլխավոր տնօրեն Յուան Ցզին՝ հաղորդել է TASS-ը:

«Այս նախագիծը կդառնա հիմնարար հետազոտությունների ոլորտում Չինաստանի հերթական առաջընթացը», – ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ կորպորացիայի ղեկավարի՝ այդ նպատակների համար նախատեսվում է գործարկել մի քանի թռչող սարքեր, որոնք հագեցած են աստղադիտակներով, ինֆրակարմիր ցուցիչներով և այլ գործիքներով` արտաքին տարածքը դիտարկելու համար:

Գիտնականները հիմնականում կենտրոնանալու են ջրի որոնման և ջերմաստիճանի պայմանների չափման վրա, այսինքն՝ այն պայմանների որոնման վրա, որոնք երաշխավորում են մարդու, կենդանիների, բույսերի, միջատների և միկրոօրգանիզմների գոյատևումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները