Հնդկաստանի քաղաքացիության մասին նոր օրենքի պատճառով Կալկաթայում բողոքի ցույցեր են ընթանում

09:34   15 Դեկտեմբեր 2019    225

Կալկաթայում արդեն երկրորդ օրն անընդմեջ ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց պատճառը Հնդկաստանի քաղաքացիության մասին հակասական օրենքն է, հայտնում է BBC News-ը:

Նոր օրենքի համաձայն՝ ոչ մուսուլման միգրանտներին, որոնք բնակվում են 3 երկրում, որոնց հիմնական բնակիչները մուսուլմաններ են, Հնդկաստանի քաղաքացիության իրավունք է տրամադրվում կրոնական հիմքով հետապնդումների դեպքում: Խոսքը ծագումով Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից միգրանտների մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ցուցարարներն այսօր արգելափակել են ճանապարհները եւ Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում հարձակվել կայարանների ու գնացքների վրա: Նահանգում մտցվել է պարետային ժամ՝ տեղական ժամանակով 09:00-ից մինչեւ 16:00:

Ցուցարարները հայտարարել են, որ նախատեսում են խափանել պարետային ժամը: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան զբոսաշրջիկներին զգուշացրել են Հնդկաստանի հյուսիս-արեւելք կատարելիք ճանապարհորդությունների ժամանակ չափազանց զգույշ լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները