Ուկրաինայում անվասայլակներով տեղափոխվող հաշմանդամներն օրենքով հավասարեցվել են հեծանվորդներին

09:57   15 Դեկտեմբեր 2019    187

Ուկրաինայում նախօրեին ուժի մեջ է մտել օրենք, որը անվասայլակին գամված մարդկանց հավասարեցնում է ճանապարհային երթևեկության՝ հեծանիվով շարժվող մասնակիցներին, այս մասին գրում է Известия-ն՝ վկայակոչելով Страна.ua-ն:

Այսպես, «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքը լրացրել են համապատասխան հոդվածով, համաձայն որի՝ անվասայլակներին գամված անձինք իրավունք ունեն շարժվել միայն մայթերի, հետիոտնային կամ հեծանվային անցումների եզրերով, իսկ ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհներով շարժվելու դեպքում նրանք պետք է կատարեն հեծանվորդների համար նախատեսված պարտականությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հաշմանդամներին անվասայլակներով ուղևորներ կամ բեռ տեղափոխելն արգելված է, իսկ սայլակները պետք է հագեցած լինեն լուսարձակող սարքերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները