Ստոկհոլմում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ առողջապահական ծախսերի կրճատման

10:04   15 Դեկտեմբեր 2019    244

Ստոկհոլմում հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ առողջապահության համակարգում ծախսերի կրճատման, որը Շվեդիայի մայրաքաղաքում բազմաթիվ բժիշկների կարող է առանց աշխատանքի թողնել, գրում է RT-ն՝ հղում տալով Dagens Nyheter-ին:

Նշվում է, որ ցուցարարները քաղաքի կենտրոնում են հավաքվել՝ շվեդական կառավարության շենքից քիչ հեռու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցարարների խոսքերով՝ ներկա պահին Շվեդիայի մայրաքաղաքային հիվանդանոցներում բուժանձնակազմի անդամների պակաս կա, իսկ առողջապահությունում ծախսերի կրճատումն էլ ավելի կսրի իրավիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոկհոլմ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները