Ընտրվել է նոր «Միսս աշխարհ»

10:18   15 Դեկտեմբեր 2019    236

«Միսս աշխարհ 2019» տիտղոսին արժանացել է 23-ամյա Տոնի-Էն Սինգհը Ջամայկայից:

Այս մասին հաղորդվել է մրցույթի պաշտոնական կայքում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թագը հանձնել է անցյալ տարվա հաղթող, մեքսիկացի մոդել Վանեսա Պոնսե դե Լեոնը: Թոնի Էն Սինգհը դարձավ Ջամայկայի չորրորդ ներկայացուցիչը, որը շահեց Miss World միջազգային գեղեցկության մրցույթը: Վերջին անգամ այս երկրի ներկայացուցիչը այդ տիտղոսը ստացել էր 1993 թ․:

Հաղթողը ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի համալսարանի ուսանող է: Նա սիրում է երգել, զբաղվել բալետով և նվագում է մի քանի երաժշտական գործիքներով: Թոնի Էն Սինգհի նշանաբանն է. «Փայլելով ինքներս՝ մենք անգիտակցաբար նման առիթ ենք բացում նաև ուրիշների համար»:

Առաջին վիցեմիսսը ֆրանսիացի Օֆելի Մեզինոն է: Երկրորդ վիցեմիսսե է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Սուման Ռաոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միսս-աշխարհ-2019  


Վերնագիրի այլ պիտակները