Կլիմայի հարցով ՄԱԿ համաժողովի մասնակիցները ամփոփիչ փաստաթղթերի պատճառով վիճաբանել են

10:35   15 Դեկտեմբեր 2019    212

Կլիմայի փոփոխությունների խնդիրներով ՄԱԿ համաշխարհային 25-րդ համաժողովի (COP25) մասնակիցները Մադրիդում ամբողջ գիշեր փորձել են համաձայնեցնել միջոցառման ամփոփիչ փաստաթղթերը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW-ին, եզրափակիչ լիագումար նիստը, որն ի սկզբանե պետք է ավարտվեր ուրբաթ օրը, երկարաձգվել է մինչեւ շաբաթ:

Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Ջենիֆեր Մորգանը քննադատության է ենթարկել համաձայնագրերի պատրաստված նախագծերը՝ դրանք անվանելով «բացարձակ անընդունելի», ինչպես նաեւ «խաբեություն ամբողջ աշխարհի մարդկանց հանդեպ»։

Նրա խոսքերով՝ Չիլին երկիր է, որն այս տարի նախագահում է համաժողովում եւ կոչված է պաշտպանել Փարիզյան համաձայնագիրը «ու թույլ չտալ, որ ցինիզմի եւ ժլատության պատճառով» այն խափանվի։ Դրա փոխարեն Սանտյագոն լսել է նրանց փաստարկները, ովքեր նպաստում են շրջակա միջավայրի աղտոտմանը, բայց ոչ սովորական մարդկանց, վստահ է Մորգանը։

Մադրիդում 196 երկրների եւ ԵՄ ներկայացուցիչների կողմից քննարկվող հիմնական հարցն այն է, թե ինչպես ֆինանսապես աջակցել քիչ ապահովված երկրներին, որպեսզի մեղմացվի կլիմայի փոփոխություններից եւ ջերմոցային գազերի արտանետումներից վնասը։ Համաժողովի մասնակիցները, մասնավորապես, տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե պետք է արդյոք 2030թ․ առավել հավակնոտ կլիմայական նպատակները արդեն այսօր որոշվեն։ Ըստ Փարիզյան համաձայնագրի, դրանք պետք է հաջորդ տարի ձեւակերպվեն։

Փարիզյան համաձայնագրով նշված հիմնական նպատակը ջերմաստիճանի 2 աստիճանով բարձրացման եւ կլիմայի գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող СО2-ի արտանետումը կրճատելն է։ Երկրները պայմանավորվել են այդ ցուցանիշը մինչեւ 1,5 աստիճան նվազեցնելու ջանքեր գործադրել։ Մի շարք փորձագետներ նախկինում նշել էին, որ Մադրիդի համաժողովում հազիվ թե ավելի բարձր նպատակներ նշվեն։ Դա կապված է այն բանի հետ, որ ներկա փուլում երկրների միայն մի որոշ մասն (նախեւառաջ Ասիայի եւ Աֆրիկայի) է խոստացել ավելին անել կլիմայի պաշտպանության համար։

Մյուս պետությունները, ինչպիսին է Բրազիլիան, կլիմայի պաշտպանությունը իրենց համար առաջնային նպատակ չեն համարում։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնականապես հրաժարվել էր կատարել Փարիզյան համաձայնագրի պայմանները։ Կլիմայի հարցով Մադրիդի համաժողովին մասնակցում է ավելի քան 190 երկրի պատվիրակություն, որոնց թվում են ԵՄ երկրների 15 վարչապետներ, ինչպես նաեւ Արգենտինայի եւ Էկվադորի նախագահները։ Չիլիի նախագահը համաժողովին ներկա գտնվել չի կարողացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները