Գիտնականները անվանել են մարդու կյանքի տևողությունը՝ առանց բժիշկների միջամտության

10:50   15 Դեկտեմբեր 2019    227

Ավստրալացի գիտնականներն ասում են, որ մարդիկ «սահմանված ժամկետից» ավելի երկար են ապրում՝ շնորհիվ գիտական առաջընթացի, մասնավորապես՝ բժշկության:

Այս մասին հայտնում է XinhuaNet– ը: Ըստ գիտնականների՝ մարդկության առավելագույն «բնական» կյանքը 38 տարի է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ այս ցուցանիշը որոշելու համար օգտագործվել է գենետիկական մակարդակում դրված կյանքի տևողություն ստուգող մեթոդիկա:

Նշվում է նաև, որ արդյունքները կասկածի տակ են դրել փորձագետները, քանի որ «բնական» կյանքի տևողությամբ սահմանված ժամանակահատվածը շատ ավելի կարճ է, քան միջին վիճակագրականը, որը 72 տարի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները