Վենեսուելայում ընդդիմությանը մեղադրել են սուրբծննդյան տոներին ահաբեկչական գործողություն ծրագրելու համար

11:19   15 Դեկտեմբեր 2019    264

Վենեսուելայի ընդդիմությունը Սուկրա նահանգի զինծառայողների ուղղությամբ հարձակում է նախապատրաստել, որպեսզի կանխի սուրբծննդյան տոնակատարությունը, հաղորդում է VTV հեռուստաալիքը՝ հղում տալով կապի և հաղորդակցման նախարար Խորխե Ռոդրիգեսին:

Վերջինիս խոսքով՝ ահաբեկչությունը կազմակերպել են ընդդիմադիրներ Խուան Գուայդոն (պետության ինքնահռչակ ժամանակավոր նախագահ), Լեոպոլդո Լոպեսը, Յանետ Ֆերմինն ու Ֆերնանդո Օրոսկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնել է նախարարը՝ նրանց հաջողվել է իրենց կողմը ներքաշել 2 ոստիկանի, որոնք այժմ ձերբակալված են և ցուցմունք են տալիս: Ռոդրիգեսը հայտնել է, որ այս ահաբեկչությամբ ընդդիմությունը մտադիր է եղել կանխել սուրբծննդյան տոնակատարությունը: Ահաբեկչությունն իրականացնելու համար ֆինանսական օժանդակությունը և զենքը եղել են Կոլումբիայից:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ին սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնավարման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները