Թուրքիան նորից հետաքրքվում է Ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգի առքով

11:54   15 Դեկտեմբեր 2019    266

Թուրքիան նորից հետաքրքրվել է Ամերիկյան Patriot հակահրթիռային համակարգի առքով և համապատասխան հարցում է ուղարկել ԱՄՆ:

Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան հավատում է, որ Վաշինգտոնը դարձյալ մնում է իրենց գործընկերը՝ չնայած նրան, որ թուրաքական կողմը նախընտրել է գնել ռուսական հրթիռային С-400 համակարգը:

«Ոչ ոք չի կարող չեղարկել Ռուսաստանի հետ С-400-ի գնման գործարքը. դա արված է: Ռուսաստանի առաջարկն առավել շահավետ էր, և մենք այն ընդունել ենք», - ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Թուրիքան այժմ էլ ցանկանում է գնել ամերիկյան Patriot-ը և ԱՄՆ-ի կողմից պատասխանի է սպասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Patriot  


Վերնագիրի այլ պիտակները