Ռուսաստանը 2019 թ.-ին առավել ուժեղ է դարձել. Պեսկով

12:03   15 Դեկտեմբեր 2019    241

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 2019 թ. Ռուսաստանն առավել ուժեղ է դարձել:

Նա նշել է, որ արմատական վերափոխումների շրջանում Ռուսաստանը պահպանում է իր կայունությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Պեսկովի՝ արմատական վերափոխումներ են կատարվում թե՛դիվանագիտության, թե՛ միջազգային իրավունքի, թե՛միջպետական հարաբերությունների մեջ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների արժեզրկման տեսանկյունից:

«Փոփոխությունների շրջան է: Ռուսաստանը մնում է վերափոխումների օվկիանոսում կայունության կղզի: Ես դրանում վստահ եմ», - ասել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները