Դամասկոսի կենտրոնում՝ մեկ օր առանց մեքենաների

12:18   15 Դեկտեմբեր 2019    291

Դամասկոսի պատմական կենտրոնում առաջին անգամ տեղի է ունեցել «Օր առանց մեքենայի» հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Շաբաթ օրը տեղական ժամանակով 11։00-ից 18։00-ը մեքենաների մուտքը Դամասկոսի հին քաղաք արգելված էր։ Կենտրոնում տեղաշարժվել են հիմնականում էլեկտրական սկուտերներով և հեծանիվներով: Քաղաքապետարանն անվճար ուղևորությունների համար հատկացրել էր նաև մի քանի էլեկտրական մեքենա:

Միևնույն ժամանակ, բացառություններ են արվել, ըստ քաղաքապետարանի պաշտոնական վարկածի, արտակարգ դեպքերի համար, սակայն ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տեսել է, որ կենտրոնում լիբանանյան համարանիշներով մի քանի մեքենա փակել են ճանապարհը: Ակցիան ուղեկցվում էր մշակութային տարբեր իրադարձություններով`ցուցահանդեսներ, կառնավալ՝ թմբուկների ուղեկցությամբ, մանկական նկարչական խմբակներ:

Ընդհանրապես, առաջին անգամ հետիոտները կարող էին հանգիստ շրջել կենտրոնով, քանի որ Հին քաղաքում սովորաբար ամեն օր խցանումներ են, որոնք տեղի բնակիչները «շնչահեղձ» անունն են տվել՝ բառացի և պատկերավոր իմաստով. ցածրորակ բենզինով աշխատող մեքենաների արտանետվող գազերը թունավորում է բնակչության կյանքը: Հաճախ խցանումներ են առաջանում նաև լուսացույցների պատճառով, որոնք անջատվում են երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր ճգնաժամի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դամասկոս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները